ԳլխավորԳովազդատուինՓորձագետների կարծիքը

Փորձագետների կարծիքը

Հիմնական առավելությունները

PreRoll գովազդի նմանությունը հեռուստագովազդին հանգեցնում է գովազդատուների հետաքրքրության աճին, քանի որ այն հեռուստագովազդի վրա ծախսվող գումարները ինտերնետ տեղափոխելու պարզ ձև է: Այնուամենայնիվ այն ունի մի շարք առավելություններ.

  • երաշխավորված և տևական կոնտակտ լսարանի հետ.
  • տեսանյութը՝ իր անսահմանափակ կրեատիվ հնարավորություների հաշվին, լսարանի վրա ազդելու լավագույն միջոցն է.
  • ընկերության իմիջի փոխանցման ավելի լայն հնարավորություններ.
  • բարձր CTR (գովազդի սեղմումների (click) տոկոսայնություն).

CTR-ը մեծ մասամբ կախված է գովազդի պարունակությունից:

Միջին համաշխարհային ցուցանիշները տատանվում են 6-14% շրջակայքում: ՄեդիաՌոլի միջին ցուցանիշը կազմում է 9.6%:

Հետազոտություններ

Ըստ Online Publishers Association (OPA) «Frames of Reference: Online Video Advertising, Content and Consumer Behavior» վերջին հետազոտությունների արդյունքների՝ օնլայն տեսագովազդի տեղադրման լավագույն ձևը PreRoll ձևաչափն է:

Հետազոտության համար OPA-ն ուսումնասիրել է 1422 օնլայն օգտատերերի կարծիքները տեսագովազդի վերաբերյալ: Ընդ որում՝ վերլուծաբանները հիմնական շեշտը դնում էին գովազդի տևողության (15 կամ 30 վարկյան), տեղադրման վայրի, գովազդի տեսակի, ինչպես նաև լրացուցիչ բանների առկայության վրա: Վերոհիշյալ պարամետրերի հիման վրա, կազմված է եղել 96 կոմբինացիա, որոնք ունակ էին պատասխանելու գլխավոր հարցին. ո՞ր գովազդատեսակն է ամենաարդյունավետը:

Արդյունքները ցույց տվեցին, որ 30 վարկյանանոց գովազդներն ավելի են հարմար օնլայն տեսանյութերի համար, ըստ այդմ՝ ապրանքանշանի ակտուալությունը բարձրանում է 23%, իսկ ռելեվանտությունը՝ 30%: Ընդ որում, եթե ապրանքանշանի նկատմամբ վերաբերմունքը դրական է, ապա ապրանքանշանի ակտուալությունը բարձրանում է մինչև 61%: Նույնիսկ այն դեպքերում, երբ վերաբերմունքն ապրանքանշանի նկատմամբ չեզոք է կամ բացասական՝ բրենդի ակտուալությունն այնուամենայնիվ բարձրանում է 21%:

Հետազոտությունները ցույց տվեցին նաև, որ օգտատերերի 14%-ն ամեն օր տեսանյութերով հետևում է նորություններին (45%-ը դա անում է շաբաթական), 11%-ը հետևում է եղանակի տեսությանը (31%-ը դա անում է շաբաթական), իսկ 9%-ը փնտրում է ծիծաղաշարժ տեսանյութեր (39%-ը դա անում է շաբաթական): Հավելյալ՝ հարցվողների 80%-ը հայտարարել է, որ տեսել է վիդեո գովազդը, 52%-ը կատարել է գովազդի հետ կապված որևէ գործողություն, ընդ որում՝ 31%-ն այցելել է գովազդատուի կայք, 15%-ն այցելել է գովազդատուի վաճառասրահ, իսկ 12%-ը գնել է առաջարկվող ապրանքը/ծառայությունը:



Նորություններ

Մեկ ֆայլով

Բեռնեք մեր պրեզենտացիոն ֆայլը «ՄեդիաՌոլ» ցանցի հնարավորություններին ծանոթանալու համար:

Բեռնել

Դեպի վեր