ԳլխավորԿայքի տիրոջը

Կայքի տիրոջը

Տեղեկություններ

Գաղտնիք չէ, որ ինտերնետ համաշխարհային ցանցն օր օրի ավելի արագ է հագենում տեղեկատվական և գովազդային նյութերով: Այդ ամենն անխուսափելիորեն բերում է մրցակցության աճի այն դեպքում, երբ հարթակների սեփականատերերը ձգտում են ավելացնել սեփական ռեսուրսի եկամտաբերությունը: Շահույթը մեծացնելու ցանկությունը հաճախ բերում է նոր տարբերակների փնտրմանը: Այդպիսի միտումը ծանոթ է նաև կայքերի այն սեփականատերերին, ովքեր նախընտրում են աշխատել արտասահմանյան տրաֆիկի հետ:

Մանրամասն...

Տեխնիկական լուծումներ

Գովազդը Ձեր կայքում միացնելու համար անհրաժեշտ է կատարել մեկ պարզագույն քայլ:

Ձեր կայքի բոլոր էջերի </body> թեգից անմիջապես առաջ տեղադրեք հետևյալ կոդը.

<script src="mrserver.js" type="text/j-avascript"></script> 

Այստեղ mrserver.js ֆայլը համակարգի կողմից հատուկ Ձեր կայքի համար գեներացված փոքր JavaScript ֆայլ է, որը տեղադրվում է Ձեր սերվերում:

ՎԵՐՋ: Վիդեոգովազդի ցուցադրման համար Ձեր կայքն արդեն պատրաստ է:

Տեխնիկական այլ հարցերի դեպքում կարող եք գրել Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript հասցեին:

Գործակցության պայմաններ

Եթե Դուք կայքում այցելույին ցուցադրելու վիդեո-բովանդակություն ունեք, մենք կօգնենք Ձեզ լրացուցիչ եկամուտ ստանալ դրա հաշվին: Մենք դիտարկում ենք հարթակներ ինչպես արհեստավարժ, այնպես էլ սիրողական բովանդակությամբ՝ պայմանով, որ դրանք պետք է բավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև՝ էթիկայի ընդունված նորմերին:

Մեր կողմից երաշխավորում ենք ժամանակին կատարված վճարումներ, ինչպես նաև՝ տեխնիկական աջակցություն՝ ըստ անհրաժեշտության:

Համակարգին միանալու նվազագույն պահանջներ.

  • օրական առնվազն 5.000 ունիկալ այցելու
  • բովանդակության համապատասխանություն ՀՀ օրենսդրությանը
  • տեսանյութերի ավտոմատ գործարկման համակարգի բացակայություն
  • կայքի տեղակայում վճարովի կամ սեփական առանձնացված հոսթինգում

Գործակցության պայմաններն արտացոլվում են «Մեդիառոլ» համակարգի իրավատեր «Բետանեթ» ընկերության և կայքի իրավատիրոջ միջև կնքված պայմանագրում:



Նորություններ

Մեկ ֆայլով

Բեռնեք մեր պրեզենտացիոն ֆայլը «ՄեդիաՌոլ» ցանցի հնարավորություններին ծանոթանալու համար:

Բեռնել

Դեպի վեր