ԳլխավորՄեր մասինՆորություններPre-Roll գովազդն արդեն ցուցադրվում է մոբայլ սարքերում

Pre-Roll գովազդն արդեն ցուցադրվում է մոբայլ սարքերում

23.01.2017թ.– MediaRoll գովազդային ցանցում կյանքի կոչվեց հերթական տեխնոլոգիական նորամուծությունը, ըստ որի՝ Pre-Roll ֆորմատի տեսագովազդն արդեն հնարավոր է ցուցադրել մոբայլ սարքերում: Սա նշանակում է, որ գովազդատուներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց արշավներում ներգրավել ավելի մեծ քանակի լսարան, իսկ, մասնավորապես, հեռուստատեսային և ինտերնետ տեսագովազդի համաժամանակեցման TV Sync ծառայությունից օգտվողներն էլ կարող են արդյունավետության բարձրացում ակնկալել այսպես կոչվող «երկրորդ էկրանի» էֆֆեկտի հաշվին: Նորամուծության ազդեցությունը եկամտի զգալի ավելացում է խոստանում ցանցում ընդգրկված կայքերին:

- Շատ ուրախ ենք, որ այս ուղղությամբ մեր երկարաժամկետ աշխատանքն իր արդյունքը տվեց: Սա իսկապես կարևոր օր է մեզ համար, քանի որ ևս մեկ քայլով մոտեցանք միջազգային ընդունված չափանիշերին, շատ ավելի լայն հնարավորություն ստացանք որակյալ և արդյունավետ ծառայություն մատուցելու համար: Առջևում նոր մարտահրավերներ կան՝ նոր գաղափարներ, որոնց իրագործումն է՛լ ավելի է նպաստելու մեր գործընկերների բիզնես շահերի առաջխաղացմանը,- իր խոսքում նշել է MediaRoll գովազդային ցանցի գործադիր տնօրեն Սամվել Բեկթաշյանը:



Նորություններ

Մեկ ֆայլով

Բեռնեք մեր պրեզենտացիոն ֆայլը «ՄեդիաՌոլ» ցանցի հնարավորություններին ծանոթանալու համար:

Բեռնել

Դեպի վեր