ԳլխավորՄեր մասինՆորություններArmIGF2018 համաժողովին քննարկվեց նաև «Թվային գովազդի աշխարհագրական թիրախավորումը` ըստ համայնքների» թեման

ArmIGF2018 համաժողովին քննարկվեց նաև «Թվային գովազդի աշխարհագրական թիրախավորումը` ըստ համայնքների» թեման

MediaRoll

11.10.2018 – Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունցավ հայկական ինտերնետ կառավարման 4-րդ համաժողովը, որի ընթացքում մի շարք հարցերի հետ մեկտեղ «MediaRoll» գովազդային ցանցի նախաձեռնությամբ քննարկվեց նաև «Թվային գովազդի աշխարհագրական թիրախավորումը` ըստ համայնքների» թեման: Որպես բանախոսներ հրավիրված էին ArmSec հիմնադրամի հիմնադիր Սամվել Մարտիրոսյանը, «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը, «Ինեկոբանկ» ՓԲԸ մարքեթինգի մենեջեր Աիդա Մուկուչյանը, SMARTOLOGY թվային մարքեթինգի ակադեմիայի համահիմնադիր Արտակ Հարությունյանը և ԻՏԿ ՍՊԸ ցանցային տեղեկատվական բաժնի տեխնիկական ադմինիստրատոր Միսակ Խաչատրյանը:

Մեր ցանցի գործադիր տնօրեն Սամվել Բեկթաշյանը, ով նաև քննարկման մոդերատորն էր, նախ համառոտ ներկայացրեց խնդրի էությունն ու դրա լուծման արդյունքում մարքեթինգային շուկայում ակնկալվող դրական փոփոխությունները: Այնուհետև մոտ մեկ ժամ տևողությամբ շահագրգիռ բանավեճ ծավալվեց բանախոսների միջև, որի արդյունքում համաձայնություն ձեռքբերվեց շարունակել քննարկումը խնդրի լուծման ֆինանսական գնահատականների առկայությամբ:

Ձեզ ենք ներկայացնում քննարկման տեսագրությունը:



Նորություններ

Մեկ ֆայլով

Բեռնեք մեր պրեզենտացիոն ֆայլը «ՄեդիաՌոլ» ցանցի հնարավորություններին ծանոթանալու համար:

Բեռնել

Դեպի վեր